diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Մագիստրոսական Աշխատանք ՀՀ արժեթղթերի շուկայի զարգացման արդի հիմնախնդիրները

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1. Արժեթղթերի շուկայի ընդհանուր բնութագիրը և արժեթղթերի դասակարգումը

1.1 Արժեթղթերի էությունը, դրանց տնտեսական և իրավական տարատեսակները

1.2 Արժեթղթերի առաջնային և եկրորդական շուկաների ընդհանուր բնութագիրը

1.3 Արժեթղթերի շուկայի կարգավորման հիմնական եղանակները

Գլուխ 2. Արժեթղթերի շուկայի ընդհանրությունների և առանձնահատկությունների նկարագիրը զարգացող և զարգացած երկրներում

2.1 Արժեթղթերի շուկայի վերլուծությունը զարգացած երկրներում

2.2 Արժեթղթերի շուկայի վերլուծությունը զարգացող երկրներում

Գլուխ 3. ՀՀ արժեթղթերի շուկայի ընդհանուր նկարագիրը, կարգավորումը և զարգացման հեռանկարները

3.1 ՀՀ արժեթղթերի շուկայի ներկա իրավիճակը և զարգացման հիմնական միտումները

3.2 Արժեթղթերի շուկայի կարգավորման կատարելագործման ուղիները Հայաստանում

Եզրակացություններ

Օգտագործված գրականության ցանկ



Ներածություն


Թեմայի արդիականությունը: Ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում արժեթղթերի շուկան ընդհանուր շուկայի ֆինանսական (կամ փոխատվական) միջոցների վերաբաշխումն իրականացնող կարևոր օղակներից մեկն է: Այդուհանդերձ՝ գիտական ու վերլուծական հրապարակումներում ֆինանսական շուկայի այս հատվածը ցանկալի ուշադրության չի արժանանում, իսկ հրապարակի վրա եղած աշխատանքներն էլ ցավոք, հիմնականում արձագանք չեն գտնում: Մինչդեռ շուկայական համակարգի զարգացման տեսանկյունից այս ոլորտի դերն ու նշանակությունը, կարծում ենք, կասկածից վեր են:

Արժեթղթերի շուկան հանդիսանում է որպես փոխատվական շուկայի բաղկացուցիչ: Ֆինանսական միջոցների վերաբաշխման այս ձևն առավել բուռն զարգացում ապրեց 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ զարգացած շուկայական տնտեսություններում նկատվեց բանկային կապիտալի գերակայությունից անցում բաժնետիրական կապիտալի շուկա:

Ֆինանսական շուկայի առկայությունը ցանկացած շուկայական տնտեսության գործունեության կարևոր նախապայման է: Ֆինանսական շուկան ապահովում է տնտեսության մեջ առկա ազատ միջոցների արդյունավետ վերաբաշխումը տնտեսության ճյուղերի միջև: Ֆինանսական միջոցների վերաբաշխման կարևորագույն գործիք են արժեթղթերը, որոնք, ըստ էության, ուղղակի կապ են ստեղծում ներդրողի և դրամական ազատ միջոցների կարիք ունեցող տնտեսավարող սուբյեկտների միջև:

Արժեթղթերի շուկան տնտեսական աճի կարևոր գործոններից մեկն է: Տնտեսության աճի վրա արժեթղթերի շուկայի ազդեցությունը դրսևորվում է թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն: Ուղղակի ազդեցությունը պայմանավորված է արժեթղթերի շուկայի՝ տնտեսության ներդումային ռեսուրսների արագ և նպատակային շրջանառության վրա ունեցած դրական ազդեցությամբ, իսկ ահա անուղղակի ազդեցության օգտին փաստարկներ են առանձին թողարկողների մոտ ձևավորվող կորպորատիվ կառավարման, գործունեության թափանցիկության բարձրացման, ֆինանսական արդյունավետվության և հուսալիության բարձրացման գործոնները: Տնտեսական աճի մեջ արժեթղթերի շուկայի դերը կարելի է գնահատել տնտեսության ֆինանսական ռեսուրսների վերաբաշխման գործում արժեթղթերի շուկայի ունեցած մասնակցությամբ:

Չնայած արժեթղթերի շուկայի բացահայտ առավելություններին, տնտեսության զարգացման և տնտեսական աճի խթանման գործում նույնիսկ զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում միանշանակ չէ մոտեցումը այս ինստիտուտի նկատմամբ: Դրանցից մի մասում արժեթղթերի շուկան հանդիսանում է տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժ (քանի որ այս երկրներում ներդրումների միջոցով ֆինանսական ազատ միջոցների հավաքագրման հիմնական ուղղություն է դիտարկվում արժեթղթերը), ապա մյուսներում էլ (Ֆրանսիա, Գերմանիա և այլն) որպես տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման հիմնական աղբյուր է դիտարկվում բանկային կապիտալը: Ուստի շատ կարևոր է արժեթղթերի շուկաների վերլուծությունը, կարգավորման մեթոդների ուսումնասիրությունը և այդ ամենը ՀՀ տնտեսության օրինակով քննարկելը:

Թեմայի նպատակը և խնդիրները: Այս աշխատանքի նպատակն է պարզաբանել ՀՀ արժեթղթերի շուկայի արդի հիմնախնդիրները, վերլուծել տարբեր երկրների փորձը, պարզաբանել արժեթղթերի շուկայի կարգավորման մեթոդները և այս ամենի հիման վրա նշել ՀՀ արժեթղթերի շուկայի կարգավորման կատարելագործման հիմնական ուղղությունները:

Արժեթղթերի շուկայի հիմնական բնութագրիչների թվին են դասվում նրա դերը տնտեսության մեջ, կապիտալիզացման մակարդակը, առանձին հատվածների նշանակությունը, առաջնային և երկրորդային շուկաների զարգացվածության աստիճանը, արժեթղթերի և այլ ֆինանսական գործիքների տեսակները, մասնակիցների շրջանակը, իրավական դաշտի և տեխնոլոգիական կառուցվածքի առանձնահատկությունները:

Աշխատանքի տեսամեթոդական և տեղեկատվական հիմքերը: Հետազոտության համար տեսական և մեթոդական հիմք են հանդիսացել ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրյա գիտնականների, մասնագետների աշխատություններն ու ատենախոսությունները, հայտնի մասնագիտացված կառույցների հրապարակումները: Մասնավորապես, Վ. Դ. Նիկիֆորովի, Բ. Բ. Ռուբցովի, Վ. Ա. Գալանովի, Պ. Վ. Վորոբյովի, Ա. Սալնազարյանի, Լ. Բադանյանի և այլոց աշխատությունները, որտեղ գնահատվում են արժեթղթերի շուկայի կարգավորմանը, զարգացմանը և կատարելագործմանն առնչվող հարցեր: Աշխատանքի համար տեղեկատվական հիմք են ծառայել ՀՀ ԱՎԾ-ի, Նասդաքօմեքսի, Համաշխարհային բանկի, Կենտրոնական բանկի և այլ համապատասխան պաշտոնական կայք-էջերում զետեղված տվյալները և տեղեկատվական նյութերը:

Աշխատանքի կառուցվածքը և ծավալը: Մագիստրական թեզը բաղկացած է ներածությունից, երեք գլխից, եզրակացություն և առաջարկություն բաժիններից, ինչպես նաև այն գրականության ցանկից, որից օգտվել ենք աշխատանքի տեսական մասը շարադրելիս: Մագիստրական թեզը ներառում է նաև գծապատկերներ և աղյուսակներ:




Եզրակացություններ


Այսպիսով, արժեթղթերի շուկայի կարգավորման և զարգացման նպատակը տնտեսական աճի ապահովումն է, որը ենթադրում է տնտեսության համար ֆինանսական միջոցների ձևավորման և դրանք իրական հատված ուղղորդման համար պայմանների ստեղծում: Արժեթղթերի շուկայի շնորհիվ հնարավորություն է առաջանում ապահովելու «խնայողություններ - ֆինանսական ներդրումներ – իրական ներդրումներ – տնտեսական աճ» շղթայի գործողությունը:

Արժեթղթերի շուկան մի յուրահատուկ շուկա է, որը տարբերվում է իրական արժեքների շուկայից, որտեղ շրջանառության մեջ են գտնվում նյութական միջոցներն ու ակտիվները, և վարկերի շուկայից, որը կապված է ժամկետայնության, վերադարձվելիության և վճարվելիության պայմանով փոխատվությունների տրամադրաման հետ: Արժեթղթերի շուկան ընդգրկում է և ռեալ ակտիվների նկատմամբ համատեղ սեփականության հարաբերությունները, և վարկային հարաբերությունները, որոնք արտահայտվում են ազատ վաճառվելի, գնելի և մարելի արժեթղթերի թողարկման միջոցով:

Կարող ենք ասել, որ արդյունավետ գործող արժեթղթերի շուկայի ստեղծումը շուկայական ցանկացած տնտեսության գործունեության նախապայման է, իսկ անցումային տնտեսությունների համար արժեթղթերի շուկան, ըստ էության, պլանային կենտրոնացված տնտեսությունից շուկայական տնտեսության անցնելու համար անհրաժեշտ բաղադրիչներից մեկն է:

Ինչպես նկատեցինք, ներդրումների խթանումը արժեթղթերի շուկայի զարգացման առաջնահերթ խնդիրն է, իսկ զարգացող երկրների համար ներդրումների ներգրավման հիմնական գրավականը պետության նկատմամբ վստահության աստիճանի բարձրացումն է: ՀՀ ինստիտուցիոնալ ներդրողների ձևավորումն ընթանում է բավական դանդաղ:

Հարկ ենք համարում նշել նաև, որ բոլոր զարգացած երկրներում արժեթղթերի շուկաների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն ու մոնիթորինգը մեկնաբանվում են որպես պետության ընդհանուր պարտականությունը արտադրողական տնտեսական գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման գործում: Չնայած արժեթղթերի շուկաների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն ավելի թույլ է, քան բանկային համակարգում, սակայն շուկայի որոշ սեգմենտներում այն բավականին ուժեղ է:

Չնայած դրական արդյունքների արձանագրմանը, այնուհանդերձ, մեր կարծիքով, ՀՀ արժեթղթերի շուկային դեռևս բնորոշ են բազմաթիվ խնդիրներ: Խնդիրների լուծումները բազմաթիվ են եւ բազմաշերտ, մենք կներկայացնենք որոշ առաջարկներ, որոնք կարծում ենք դրականորեն կազդեն ՀՀ արժեթղթերի շուկայի հետագա զարգացման վրա:

Նախ՝ մասնագիտացած անձանց գործունեության համապատասխան դաշտ ստեղծելու համար անհրաժեշտ է բարելավել շուկայի աշխատանքը: Որպեսզի կառուցվի արժեթղթերի աշխատունակ շուկա, անհրաժեշտ է նախ ունենալ արդար, արդյունավետ ու թափանցիկ ենթակառուցվածք, գործառույթներ եւ առաջին հերթին իրականացնել կապիտալի շուկայի տարբեր մասնակիցների ուղղված շուկայահանման (մարքեթինգի) եւ իրազեկման միջոցառումներ` ուշադրություն դարձնելով հատկապես ֆոնդային բորսային եւ Դեպոզիտարիային: Այլ կերպ ասած, անհրաժեշտ է կատարելագործել դրանք, որպես կազմակերպություններ, բարելավել գործարար համբավը եւ հեղինակությունը, ինչպես նաեւ նրանց օժտել այնպիսի կարողություններով, որպեսզի կարողանան առաջատարի դեր ստանձնել Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացման գործում:

Այնուհետեւ անհրաժեշտ է իրականացնել առեւտրի խթանման միջոցառումներ, մասնավորապես՝

- բարելավել թողարկողներին մատուցվող խորհրդատվական ծառայությունների որակը, որի դերակատարը սկզբնական շրջանում կարող է դառնալ բորսան կամ Դեպոզիտարիան,

- բարելավել բորսայական, ինչպես նաեւ արտաբորսայական առեւտրի, առեւտրի արդյունքում կնքած գործարքների քլիրինգի եւ վերջնահաշվարկի գործընթացները,

- բորսայում կորպորատիվ եւ պետական պարտատոմսերի ցուցակման պարտադիր պահանջ սահմանել, որը կնպաստի երկրորդային շուկայի ձեւավորմանը:





Օգտագործված գրականության ցանկ


1. Globalization and National Financial Systems, Edited by James A. Hanson, Patrick Honohan, Giovani Majnoni, A cooperation of The World Bank and Oxford Univercity Press, March 2003

2. U.S. Securities and Exchange Commission

3. Федеральный закон Российской Федерации N39-ФЗ от 22.04.1996г. “О рынке ценных бумаг” (с изм. и доп. на 01.09.2012).

4. Галанов В.А., Рынок ценных бумаг, М.: ИНФРА - М, 2007.,

5. Боровкова В.А., Боровкова В.А., Рынок ценных бумаг, 2-е изд., Питер 2008,

6. Козлов Н. Б., Формирование рынка ценных бумаг в постсоциалистических странах, М. 2002,

7. Каратуев А.Г., Ценные бумаги: виды и разновидности, Учебное пособие, М. 1998.,

8. Воробьев П.В., Лялин В.А., Ценные бумаги и фондовая биржа, М.: Филинь, 2001.

9. Жуков Е.Ф., Ценные бумаги и фондовые рынки, М.: ЮНИТИДНА, 1998.

10. Рубцов Б.Б., Мировые фондовые рынки: современное состояние и закономерности развития, М.: Финансовая академия при правительстве РФ, 2000

11. Никифорова В.Д., Торкановский В.С., Торговые системы рынка ценных бумаг, Учебное пособие, СПб.: Изд-во СПбГУЭФ, 1999,

12. Третьяков, Конвергенция моделей корпоративного управления, Вопрoсы экономики, #1, 2006,

13. ՀՀ ֆինանսների նախարարություն, Պետական պարտքի մասին հաշվետվություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, Տեղեկանք պետական պարտատոմսերի վերաբերյալ 30/12/2012 դրությամբ

14. ՀՀ ֆինանսների նախարարություն, Տեղեկանք պետական պարտատոմսերի վերաբերյալ 30/12/2011թ. դրությամբ

15. Հայաստանի ֆոնդային բորսայի տարեկան տեսություն Երևան (2006, 2007, 2008)

16. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա տարեկան տեսություն 2011թ.,

17. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա տեղեկագիր, նոյեմբեր 2012

18. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա տեղեկագիր, հունիս 2012,

19. Հայաստանի ֆոնդային բորսայի տարեկան տեսություն (2005, 2006),

20. ՀՀ ԿԲ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանբեր (2011), 4-րդ եռամսյակ

21. Ա. Մարկոսյան, Սեփականության իրավունքի ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման առանձնահատկությունները անցումային տնտեսությամբ երկրներում (ՀՀ օրինակով), Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա, #4-5 (52-53), մարտ-ապրիլ 2007,

22. Արժեթղթերի շուկա ուսումնական ձեռնարկ Ա. Սալնազարյանի խմբագրությամբ, Երևան 2009թ.,

23. Լ. Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.,

24. www.rts.micex.ru

25. www.dowjones.com

26. www.mse.ru

27. www.rts.ru

28. www.ffms.ru

29. www.banking.senate.gov

30. www.nasdaqomx.com

31. www.nasdaq.com

32. www.nyseeuronext.com

33. www.nyse.com

34. www.armeco.ru

35. www.minfin.com

36. www.armex.am

37. www.nasdaqomx.am

38. www.cba.am

39. www.armstat.am

Էջ 87 Գին 25.000 Պատվիրել