diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Մագիստրոսական Աշխատանք Հարկերը ՀՀ պետական բյուջեի եկամուտների կազմավորման գործում

Բովանդակություն


Ներածություն
Գլուխ 1. Հարկերի էությունը և հարկային համակարգի ձևավորման միջազգային փորձը
1.1. Հարկերի էությունը և տնտեսագիտական բովանդակությունը
1.2. Հարկային համակարգերի ձևավորման միջազգային փորձը
Գլուխ 2. Հարկերը ՀՀ պետական բյուջեի եկամուտների կազմավորման գործում
2.1 ՀՀ Պետական բյուջեի եկամուտների կազմն ու դրանց բնորոշումները
2.2 ՀՀ Պետական բյուջեի հարկային եկամուտները և կառուցվածքը
2.3 Անուղղակի և ուղղակի հարկերի առանձնահատկություններն ու դերը պետական բյուջեի եկամուտների կազմավորման գործում
Գլուխ 3. Պետական բյուջեի եկամուտների կազմավորման արդյունավետության բարձրացումը հարկերի տեսանկյունից
3.1 ՀՀ պետական բյուջեի կառուցվածքի վրա պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում ուղղակի հարկերի տեսակարար կշռի բարձրացման հնարավոր ուղիները
3.2 Անուղղակի հարկերի հավաքագրման առանձահատկությունները ՀՀ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ

Գրականության ցանկ
1. «Հարկերի մասին» ՀՀ օրենք (14.07.1997),
2. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք (30.09.1997),
3. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք (27.12.1997),
4. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք (22.12.2010),
5. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք (14.05.1997),
6. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք (07.07.2000),
7. «Հայաստանի վիճակագրական տարեգիրք» 2012, 2013, 2014; Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն:
8. Ադամյան Գորիուն Սարգսի, «Հարկային բազայի և վարչարարության զարգացման ուղղությունները (ՀՀ նյութերով)», տնտեսագիտական գիտությունների թեկնածուի հայցման ատենախոսություն, 2013 թ.,


Հատված

Համաշխարհային տնտեսության պատմական զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ հարկային հարաբերություններն իրենց ուրույն տեղն են ունեցել քաղաքակրթությունների, հասարակարգերի և պետությունների ձևավորման, կայացման, զարգացման և անգամ կործանման գործում: Չնայած տնտեսության շուկայական համակարգի հայեցակարգը ենթադրում է պետության նվազագույն դերակատարություն, այնուամենայնիվ ժամանակակից բոլոր պետություններում հարկային համակարգերը շարունակում են կարևորագույն դեր խաղալ պետական համակարգի կենսագործունեության և զարգացման գործում:
Շուկայական տնտեսության պայմաններում, երբ պետական եկամուտների հիմնական մասը ձևավորվում է հարկային եկամուտների հաշվին, հարկային հարաբերությունների ոլորտում ձեռնարկվող ցանկացած միջոցառում իր դրական կամ բացասական ազդեցությունն է թողնում հասարակության առանձին խավերի վրա: Հետևաբար պետական եկամուտների մեխանիկական ավելացմանն ուղղված հարկային չկշռադատված քաղաքականության և բարեփոխումների իրականացման հնարավոր է դեպքերի այնպիսի ընթացք, որի դեպքում հասարակության սոցիալապես անպաշտպան խավերին բաժին ընկնող հարկային բեռն ավելանա` ավելի խորացնելով հասարակության մեջ առկա խնդիրներն ու հակասություններ: Հաշվի առնելով զարգացած երկրներում պետության ստանձնած գործառույթների ծավալն ու պետական լծակներով վերաբաշխվող ազգային արդյունքի մասնաբաժինը, կարելի է պնդել, որ սոցիալական և տնտեսական զարգացմանը զուգահեռ ավելանալու է հարկային հարաբերությունների խորությունը, ինչը, նշված խնդիրների համատեքստում, ենթադրում է համակարգի վարչարարության բարելավման տնտեսապես հիմնավորված մեխանիզմների կիրառում:

Էջ 93 Գին 43000 Պատվիրել