Ռեֆերատ Առանձին դաժանությամբ սպանություն
Առանձին դաժանությունը դրսևորվում է սպանության ընթացքում կամ դրանից առաջ տուժողին առանձնակի ֆիզիկական կամ հոգեկան տառապանքներ պատճառելու մեջ: Մասնավորապես, աոանձին դաժանության դրսևորում կարող են համարվել այն դեպքերը, երբ մինչև կյանքից զրկելը կամ սպանության ընթացքում տուժողը տանջահարվում, խոշտանգվում է, ինչպես նաև, երբ կիրառվում է սպանության այնպիսի եղանակ, որը հանցավորի համար ակնհայտորեն կապված է իր զոհին առանձին տանջանքներ պատճառելու հետ (մեծ քանակի մարմնական վնասվածքներ հասցնելը, տանջալից կերպով ներգործող թույն օգտագործելը, մարդուն կենդանի այրելը, սննդից երկարատև ժամանակով զրկելը և այլն): Առանձին դաժանության դրսևորում է նաև մերձավորի ներկայությամբ սպանությունը, որ հոգեկան տառապանքներ է պատճառում թե´ տուժողին, թե´ նրա մերձավորներին:
Էջ 7 Գին 2100 Պատվիրել