Ռեֆերատ Բանակցությունների էությունը և խնդիրները
Բովանդակություն
Ներածություն
1. Բանակցությունները որպես կառավարչական գործունեության բաղկացուցիչ մաս
2. Գործարար հանդիպումների ծրագրավորումը
3. Բանակցային գործընթացի ընդհանուր գծերը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Ֆիրմայի առևտրային գործունեության կառավարումը նրա աշխատանքների կազմակերպման համակարգի բաղկացուցիչ մասն է: Կառավարումը լայն իմաստով տնտեսական օբյեկտների և երևույթների վրա մարդկային գիտակից և նպատակաուղղված ներգործություն է` նպատակ ունենալով ձեռք բերել ցանկալի արդյունք: Կառավարումը գործունեության յուրաքանչյուր բնագավառում տնտեսավարող օբյեկտների ծրագրերի և նպատակների իրականացման կարևոր պայման է: