Ռեֆերատ Բուսաբուծությունը որպես գյուղատնտեսական արտադրության ճյուղ
Գյուղատնտեսական արտադրության բուսաբուծության ճյուղը սնունդ է մատակարարում բնակչությանը, անասնակեր` անասնաբուծությանը և հումք` թեթև և սննդի արդյունաբերությանը: Այն սերտորեն կապված է ագրոարդյունաբերական համալիրի բոլոր ոլորտների և ենթակառուցվածքների ձեռնարկությունների, տնտեսությունների և կազմակերպությունների հետ: Ամբողջ համախառն արտադրանքի 57-60%-ը ստացվում է բուսաբուծության ճյուղից:
Գյուղատնտեսական արտադրության մեջ բուսաբուծության ճյուղն ունի գերիշխող դեր: Բուսաբուծության առավել զարգացած ճյուղերից են համարվում` խաղողագործությունը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը, հացահատիկի, կարտոֆիլի արտադրությունը և մի շարք այլ ճյուղեր:
Օգտագործված գրականության ցանկ
1. Գյուղատնտեսական արտադրության կազմակերպում: Ուսումնական ձեռնարկ ագրոպարենային ոլորտի տնտեսագիտական, ագրոնոմիական ու ճարտարագիտական մասնագիտությունների ուսանողների համար: / Գ. Դավթյան, Լ. Մարգարյան, Վ. Աբգարյան և ուրիշներ – Եր.: Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, 2004թ.
2. Հակոբյան Լ.Լ., Ճեպեճյան Շ.Ա., Գյուղատնտեսության էկոնոմիկա: Ուսումնական ձեռնարկ բուհերի համար/Լ.Հակոբյան, Շ.Ճեպեճյան.- Երևան: ՀՊԱՀ, 2012թ.