Ռեֆերատ Խուզարկության և առգրավման հասկացությունը, տեսակները և նախապատրաստությունը (առգրավման արձանագրության օրինակով)
Խուզարկությունը քննչական գործողություն է շենքի, տարածքի, տեղանքի, տրանսպորտային միջոցների և առանձին անձանց ստիպողական զննում, որն ուղղված է առանձին իրերի, առարկաների փնտրմանը և առգրավմանը, որոնք ունեն էական նշանակություն գործի, ինչպես նաև փնտրվող. անձանց և դիակի հայտնաբերման համար:
Խուզարկության խնդիրներն են նոր ապացույցների հայտնաբերումը, եղած ապացույցների ստուգումը, վարկածների ստուգումը, հանցագործությանը նպաստող պայմանների պարզումը։