Ռեֆերատ Հայ ժողովրդի դերն ու առաքելությունը Համաշխարհային քաղաքակրթության մեջ
Քաղաքակրթություն հասկացությունը ձևավորվել է XVIII դ. Արևմտյան Եվրոպայում: Ներկա փուլում այն դարձել է մարդկային հասարակության ինքնաճանաչման, բնության, հասարակության և մշակույթի հետ նրա ունեցած կապի և փախհարաբերակցության կարևոր մի արժեհամակարգ:
Ի հայտ գալով ֆրանսիական հեղափոխության նախօրեին` Ֆրանսիացի իմաստասեր-լուսավորիչներ Մոնտեսքիոյի, Վոլտերի, Տյուգոյի և այլոց աշխատություններում, քաղաքակրթությունը սահմանվել է որպես բարոյականության և արդարամտության սկզբունքների վրա հիմնված հասարակություն: Մորգանը և Էնգելսը քաղաքակրթությունը սահմանել են որպես բարբարոսությանը հաջորդած հասարակական զարգացման փուլ: