diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Ռեֆերատ Հողերի դասակարգումը

Բովանդակություն

Ներածություն
Հողերի դասակարգումը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ


Ներածություն

Հողը բնական պաշարներից միակն է, որը ենթարկվում է զգալի չափերի հասնող սեփականաշնորհման: Այդ իսկ պատճառով հողօգտագործման և հողերի կառավարման ուղղակի պատասխանատվությունը, մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում, պետական ատյաններից անցել է մասնավոր հողատերերին: Այսօրվա դրությամբ պետությունը պատասխանատու է հողերի պահպանումն ու կայուն և արդյունավետ օգտագործումը խրախուսելու գործող նորմերի շրջանակներում` հողի աղտոտումն ու վատթարացումը կանխարգելելու համար:
Երկրագնդի հողային ռեսուրսները կազմում են համաշխարհային հողային ֆոնդը՝ մոտ 13 մլրդ 400 մլն հա: Դա հավասար է երկրագնդի ընդհանուր մակերեսի 26%-ին, իսկ ցամաքային մակերեսի՝ 90%-ին (մնացած 10%-ը կազմում են Անտարկտիդան, Գրենլանդիան և բևեռային շրջանների փոքր կղզիները):
Գյուղատնտեսության կողմից օգտագործվող, ինչպես նաև անատառներով ու թփուտներով զբաղեցրած հողերն ընդունված է անվանել արդյունավետ հողեր:
Մյուս հողերը, ինչպիսիք են՝ բնակավայրերի, ճանապարհների, այլ կառույցների տակ գտնվողները, ճահիճները, անապատները, տունդրան, սառցադաշտերը, բարձրալեռնային լերկ տարածությունները, անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են: Արդյունավետ հողերը կազմում են համաշխարհային հողային ռեսուրսների 65%-ը՝ 8.7 մլրդ հա: Մնացած 35%-ը (.4.7 մլրդ հա) մասամբ արդյունավետ և անարդյունավետ հողերն են, որոնք պիտանի չեն մարդուն անհրաժեշտ կենսամթերքներ ստանալու համար:
Աշխատանքի կատարումը իրականացվել է Հայաստանի Հանրապետության հողերի ուսումնասիրության միջոցով: Ինչպես հայտնի է մեր երկրի ընդհանուր տարածքի 69.8 տոկոսն է, որ կարելի է օգտագործել գյուղատնտեսական նպատակներով: Իսկ այդ տարածքի 90 տոկոսը ծովի մակերևույթից ավելի քան 1000 մ բարձրություն ունի:
Հայաստանն ունի եզակի ուղղաձիգ գոտիականություն, որը հատուկ է լեռնային երկրներին: Երկիրը հայտնի է հողատեսքերի բազմազանությամբ: Հատկապես վերջին 30-40 տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել նախկինում անօգտագործելի հողերի մելիորացման և ոռոգման համակարգերի ընդլայնման ուղղությամբ:

Էջ 7 Գին 1.000 Պատվիրել