Ռեֆերատ Ռաֆայել Սանտի
Ռաֆայել Սանտին ծնվել է 1483թ.-ի ապրիլի 6-ին պալատական բանաստեղծ և նկարիչ Ջովանի Սանտիի ընտանիքում, Ուրբինո քաղաքում: Ռաֆայելի մանկության և երիտասարդության տարիները անցնում էին արվեստի մթնոլորտում, իսկ նրա առաջին տպավորությունները ծածկված էին բանաստեղծական համեստ գեղեցկությամբ, ինչպես Ուրբինոյի լանդշաֆտի կեռնային կապույտ օդը: Հայրենի քաղաքի գեղանկարչական ավանդույթները, որը իտալական հումանիստական մշակույթի նշանավոր կենտրոններից էր համարվում, հիմնականում իրենց ազդեցությունն են դրոշմում Ռաֆայելի հետագա ճակատագրի վրա:
Ուրբինոյում ստեղծագործում էին բավականին շատ նկարիչներ, որոնց աշխատանքները կապված էին Իտալիայում վաղ Վերածննդի ծաղկման հետ: Հայտնի է նաև, որ Ուրբինո է այցելել և իր պատանեկության տարիներն այնտեղ է անցկացրել Վերածննդի հիանալի ճարտարապես Դոնատ Բրոմանտը: Այստեղ նա հանդիպել է Ռաֆայելին, որի հետ ունեցած բարեկամական կապը և նրա հանդեպ տածած սերը Ռաֆայելը հիշել ու պահպանել է մինչև իր մահը:
1491թ.-ին Ռաֆայելը կորցնում է մորը, իսկ երեք տարի հետո մահանում է նրա հայրը: Տասնմեկ տարեկան երեխան մնում է որբ և մորեղբոր խնամքի տակ: