Ռեֆերատ Աճուրդային վաճառքի կազմակերպումը
Միջազգային պրակտիկայում օգտագործում ենք առևտրի կազմակերպմա չորս եղանակ: Դրանք են` աճուրդ, մասնագետներով կազմակերպվող համակարգ, մարքեթմեյքերների գնանշման համակարգ, հայտային կամ, այլ կերպ ասած, էլոկտրոնային առևտուր:
Սովորաբար կիրառվում է առևտրի կազմակերպման աճուրդային եղանակը: Սույնը ունի իր բազմաթիվ տարատեսակները: Ներկայումս տարածված են աճուրդային վաճառքի երկու տարատեսակ` պարզ և երկակի: Սրանցից առաջինը ենթադրում է, որ մրցակցությունը ընթանում է միայն գնորդների կամ միայն վաճառողների միջև: Երկակի աճուրդներին մասնակցություն ցուցաբերում են և´ գնորդները, և´ վաճառողները: