Ռեֆերատ Ապաստարանները որպես կոլեկտիվ պաշտպանության միջոցներ
Բովանդակություն
Ներածություն
Ապաստարանները որպես կոլեկտիվ պաշտպանության միջոցներ
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Ներածություն
Բնակչության պաշտպանության հիմնախնդիրը առաջացել է նախնադարում: Մարդը և կենդանական աշխարհի շատ ու շատ ներկայացուցիչներ մշտապես գտնվում են, ավելին գոյության պայքար են մղում, բնության աղետների, վտանգավոր երևույթների սպառնալիքի տակ:Գիտատեխնիկական առաջընթացին զուգահեռ, նոր տեխնոլոգիաների կիրառումը, բարդ տեխնիկաների, սարքավորումների ի հայտ գալը, առաջ բերեցին նոր վտանգներ, միջավայրի անվտանգությանը սպառնացող նոր իրավիճակներ: Վերոնշյալ իրադրություններում մարդու դերը առկա է մեծաքանակ ձևով:
Մարդու բավականին ակտիվ գործունեությունը, որը ունի տարբեր նպատակաուղղվածություն, հանգեցրել է նրան, որ սպառվել են գոյատևելու համար անհրաժեշտ և բնականոն պայմանների ապահովման համար պարտադիր միջավայրի բաղկացուցիչները: Կենսոլորտը այս ամենում կրել է անցանկալի փոփոխություններ, երկրագունդը անապատացել է, քայքայվել է օզօոնային շերտը, աղտոտվել են հողը, օդը, ջուրը: Իրենց էական ազդեցությունն են ունեցել նաև քանակապես ակնհայտորեն աճող բնական աղետները` ջրհեղեղ, սողանք, երկրաշարժ: Ներկայիս հասարակությունը վերանշյալ աղետներից պաշտպանված չէ:
Բնակչությանը արտակարգ իրավիճակների ոչնչացնող գործոնների ազդեցությունից պաշտպանելու նպատակով կարևոր պայման է համարվում տարբեր ճյուղերի կայուն գործունեության ապահովումը: Սույնի ապահովման համար օգտագործվում են պաշտպանական կառույցներ, անհատական պաշտպանական միջոցներ, իրականացվում են մարդկանց էվակուացում և ապակենտրոնացում:
Կոլեկտիվ պաշտպանական միջոցներ են ինժեներական պաշտպանական կառույցները, որոնք նախատեսված են վթարների և կատաստրոֆաների արդյունքում, տարերային աղետներից, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հետևանքով ծագող վտանգներից մարդկանց, տեխնիկան և գույքը պաշտպանելու համար: Պաշտպանական կառույցներից են ապաստարանները, հակառադիացիոն և հասարակ թաքստոցները: Առավել մանրամասն աշխատանքի բուն մասում:
Կոլեկտիվ պաշտպանության միջոցներից են ապաստարանները, թաքստոցները, հակաճառագայթային թաքստոցները, ապաստարանաճեղքերը, գետնահյուղերը: Սույն աշխատանքով ուսումնասիրվում են ապաստարանները որպես պաշտպանության միջոց: Թերևս սրանք համարվում են արտակարգ իրավիճակներում քաղաքացիների պաշտպանության ամենաարդյունավետ և ամենաանվտանգ միջոցը:
Եզրակացություն
Այսպիսով, ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս կատարել մի շարք եզրահանգումներ: Քաղաքացիական պաշտպանության հիմնական կոլեկտիվ միջոցներն են ապաստարանները և թաքստոցները: Ապաստարանները, թերևս,առավել ապահովներն են և հուսալին: Ապաստարանները անթափանցել են թունավոր, բակտերիալ և ռադիոակտիվ նյութերի համար:
Ապաստարանները մեծ քաղաքներում կառուցվող, երկաթբետոնե հերմետիկ կառույցներ են, որոնք օգտագործվում են ոչ միայն թափանցող ճառագայթումից և ռադիոակտիվ վարակումից, այլ նաև հարվածող ալիքից, լուսային ճառագայթումից, թունավոր նյութերից և մանրէամիջոցներից պաշտպանվելու նպատակով: Որոշ ապաստարաններում պաշտպանություն է նախատեսվում նաև բոցավառվող և արդյունաբերական նյութերից:
Ապաստարանը համարվում է ամենահուսալին այն պատճառով, որ բավականին հերմետիկացված է և կա զտիչ-օդափոխիչ սարքավորման առկայություն: Հատուկ ապաստարանները ունեն նաև էլեկտրալուսավորություն, ջրմուղ, կոյուղի, ջեռուցում և այլ կահավորում: Դա է պատճառը, որ մարդիկ ապաստարաններում կարողանում են մնալ առավել երկարատև հատված:
Ապաստարանները ապահովում են մարդկանց անվտանգությունը զանգվածային ոչնչացման զենքերից, տեխնածին և տարերային աղետների:
Ապաստարանները լինում են տարբեր տեսակների` առանձին, ներկառուցված, գետնի մեջ խորացված, ստորգետնյա շինություններում և այլն:
Ապաստարանում պետք է լինեն ջրամատակարարում, կոյուղի, էլեկտրահոսանք: Ջրամատակարարման բացակայության դեպքում պետք է ունենալ ջրի պաշար` ամեն մարդու համար ոչ պակաս օրական 6 լիտրի հաշվով, 4 լիտր` տեխնիկական պահանջների համար, 4.5 լիտր` հրդեհները շիջանելու համար: Էներգիայի բացակայության դեպքում պետք է լինեն մոմեր, լապտերներ, մարտկոցներ:
Զտիչ-օդափոխիչ համակարգի միջոցով պետք ապահովվի անհրաժեշտ քանակությամբ թթվածնի, ածխաթթու գազի, ինչպես նաև օդի նորմալ ջերմաստիճանի պահպանումը:
Յուրաքանչյուր ապաստարանում պետք է առկա լինեն հեռախոսային կապ, քաղպաշտպանության ղեկավարման կետի հետ և քաղաքային ու տեղական ռադիոհաղորդումների ցանցերին միացված բարձրախոս:
Օգտագործված գրականության ցանկ
1. Եգորով Պ. Տ., Շլյախով Ի. Ա. «Քաղաքացիական պաշտպանություն», Երևան, 1968թ.
2. Հարությունյան Ս. Հ. «Արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության հիմնահարցեր»: Ուսումնական ձեռնարկ.- Եր.: «Տնտեսագետ», 2009թ.
3. Зайце А. П., Коржавин А. В. "Гражданская оборона".Воениадат. 1982г.
4. Атаманюк В. Г. "Гражданская оборона": Учебник для вузов. – М.: Высшая школа, 1986г.