Ռեֆերատ Բանկային գործունեություն իրականացնող մարմինների համակարգը և իրավական վիճակի առանձնահատկությունները
Բովանդակություն
Ներածություն
1. ՀՀ Կենտրոնական բանկի կարգավիճակի իրավական առանձնահատկությունները
2. ՀՀ առևտրային բանկերի գործունեության իրավական ռեժիմը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Բանկային օրենսդրության և համակարգի մարմինների կարգավիճակի զարգացման միտումների ճիշտ ընկալման տեսանկյունից Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունը կարևոր է և մեծ ազդեցություն է թողնում ֆինանսական քաղաքականության, այդ թվում` ֆինանսավարկային համակարգի զարգացման ռազմավարական կողմնորոշիչների ընտրության, բանկային վարկի սահմանման, դրամական էմիսիայի չափերի որոշման, վճարա-հաշվարկային գործունեության այս կամ այն տեսակի աշխուժացման, ավանդների ներգրավման և մի շարք այլ ուղղությունների վրա: