Ռեֆերատ Դեռահասի փոխհարաբերությունները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ
Բովանդակություն
Ներածություն
1.Դեռահասության շրջանի ընդհանուր բնութագիրը
2.Դեռահասի փոխհարաբերությունները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Դեռահասությունը մանկության և հասունության միջև օնտոգենետիկական զարգացման շրջանն է՝ 11-12-ից 16-17տարեկան, որը բնութագրվում է որակական փոփոխություններով` կապված սեռական հասունացման և «մեծահասակների աշխարհ» մուտք գործելու հետ:Այս շրջանում անձն ունենում է բարձրացված դյուրագրգիռություն, իմպուլսիվություն, որի հիման վրա էլ հաճախ ձևավորվում են անգիտակցական սեռական հակումները:
Դեռահասության տարիքում հոգեկան զարգացման հիմնական լոկոմոտիվները հանդիսանում է Ես կոնցեպցիայի փոփոխությունները, նոր, դեռևս անկայուն ինքնագիտակցության ձևավորումը, ինքն իրեն և իր հնարավորությունները ճանաչելու փորձերը: Այս տարիքում տեղի է ունենում վերլուծահամադրական գործողությունների բարդ ձևերի կայացումը, վերացական մտածողության ձևավորումը: