diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Ռեֆերատ Իրացվելիության ռիսկի սահմանումը

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ներածություն
1.Իրացվելիության ռիսկի սահմանումը, հասկացությունը
2.Իրացվելիության ռիսկի գնահատման սթրես-թեստեր
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ




Ներածություն

Ռիսկը հնարավոր կորուստներ կրելու և հավելյալ օգուտներ ստանալու հավանականության առկայությունն է, որը յուրաքանչյուր գործունեության ուղեկիցն է: Տնտեսական, այդ թվում բանկային գործունեության ընթացքում խելամիտ կառավարումը նախատեսում է առաջին հերթին հնարավոր կորուստների ռիսկերի կառավարում, դրա հետ մեկտեղ շահույթ ստանալը հանդիսանում է հիմնավորված և հուսալի վճիռների կայացման արդյունք:
Բանկի հաջողության երաշխիքներից կարևորը ռիսկերի գնահատման և կառավարման արդյունավետ ռազմավարության ընտրությունն է: Ռիսկն ինքնին գոյություն ունի յուրաքանչյուր առևտրային գործունեության մեջ: Բանկերն առնչվում են տեսության մեջ գոյություն ունեցող բոլոր ռիսկերի հետ:
Բանկերը իրենց պետք է պաշտպանեն ոչ միայն ձեռնարկությանը հատուկ գործառնական ռիսկերից, նաև ֆինանսական շուկայի անկման ռիսկից, երկրի տնտեսական և քաղաքական ռիսկերից, օրենսդրական և բանկային համակարգը վերահսկող մարմինների կողմից սահմանված պահանջներին չհամապատախանելու հետևանքով առաջացած ռիսկերից:
Բանկի ղեկավարության հիմնական պարտականություններից է կանխատեսել և կառավարել բանկային գործունեությանը բնորոշ ռիսկերը, չեզոքացնել կամ նվազեցնել դրանց ազդեցությունը բանկի գործունեության վրա: Այդ ընթացակարգերը պետք է ներկայացվեն գրավոր կերպով և ներկայացնեն տարբեր ռիսկերին բանկի հակվածությունը և աշխատողների գործունեության շրջանակները տարբեր իրավիճակներում:
Յուրաքանչյուր բանկի տարբեր ռիսկերին հակվածության ատիճանը փոփոխական է և բխում է տնտեական , քաղաքական իրավիճակից, օրենսդրական փոփոխություններից, միջազգային ֆինանսական շուկաների տատանումներից: Այստեղից ելնելով կարեյի է ասել, որ ռիսկը հաստատուն չէ: Բանկի ղեկավարության կողմից ներկայացրած ընթացակարգերը ներառում են ռիսկերի վրա ազդող միջավայրի շարունակական և ուսումնասիրություն և մոնիտորինգ:
Գոյություն ունեն ռիսկերի դասակարգման և խմբավորման մեթոդներ: Ռիկերը կարելի է դաակարգել ըտ նրանց ծագման պատճառների` չանտեելով նրանց գործառնական խմբավորումը:
Ըստ այդմ ռիսկերը կարելի է բաժանել հետևյալ չորս հիմնական կատեգորիաների` արտաքին միջավայրի ռիսկեր, կառավարման ռիսկեր, մատուցման և ֆինանսական ռիսկեր:

Էջ 16 Գին 2.500 Պատվիրել