diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Ռեֆերատ Կրոն և մշակույթ

Բովանդակություն

Ներածություն
1.Կրոնի և եկեղեցու էթնոպաշտպան գործառույթները
2.Կրոնի և մշակույթի փոխգործակցությունը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ


Ներածություն
Կրոնը հասարակական գիտակցության ձև, հետադիմական աշխարհայացք է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ այն արտաքին ուժերի ֆանտաստիկ արտացոլումը մարդկանց գլուխներում, որոնք իշխում են մարդկանց վրա նրանց ամենօրյա կյանքում,մի արտացոլում, որի մեջ երկրային ուժերը վերերկրային ձև են ընդունում:
Որպես հոգևոր առաջընթացի յուրօրինակ արտացոլում ու վավերացում՝ կրոնն իր ուրույն տեղն ու դերն է ունեցել մշակույթի համակարգում: Մշակութային արժեքների համակարգում կրոնական տարրի տեղի ու դերի որոշումը բարդ է թե' ծագումնաբանական և թե՛ հոգևոր գործունեության մյուս ձևերի հետ ունեցած փոխազդեցությունների առումով: Դարեր շարունակ լինելով տիրապետող տարր հոգևոր արժեքների համակարգում` կրոնը հաճախ սերտաճել է հոգևոր գործունեության մյուս ձևերի հետ և, իր գործառույթներով ընդգրկելով իրականության, հասարակական կյանքի բոլոր ոլորտները, անմիջականորեն ազդել է մարդկանց հոգեբանության և գիտակցության վրա՝ որոշելով նրանց վարքագիծն ու գործողությունները, հարաբերություններն ու մտածելակերպը:
«Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին։ Մշակույթը ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները (արվեստի ստեղծագործություններ, մեքենաներ, տեխնիկա, կացարաններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն) այլև սուբյեկտիվ՝ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայայացք և այլն)։ Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի։ Նյութականը ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և նրա արդյունքները, հոգևոր մշակույթը ընդգրկում է գիտակցությունը, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, հասարակության գիտակցության ձևերը)։

Էջ 10 Գին 2.000 Պատվիրել