diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Ռեֆերատ ՀՀ տնտեսական մասնակցությունը աշխատանքի միջազգային բաժանմանը

Միջազգային տնտեսական հարաբերությունների էությունն ու բովանդակությունն արտահայտող հիմնարար կատեգորիաներից մեկը աշխատանքի միջազգային բաժանումն է: Աշխարհի բոլոր երկրներն այս կամ այն չափով ներգրավված են աշխատանքի միջազգային բաժանման մեջ: Դրա նյութական հիմքը արտադրական կարողությունների զարգացումն է, որն իր վրա կրում է տեխնոլոգիական հեղափոխության ազդեցությունը: Վերջինս ձևավորվում և զարգանում է մեկ առանձին երկրում, այնուհետև մրցակցային պայքարի շնորհիվ տարածվելով` ընդգրկում է ամբողջ աշխարհը: Աշխատանքի միջազգային բաժանումը մասնակից երկրներին ապահովում է լրացուցիչ տնտեսական արդյունավետությամբ, իսկ բնական ռեսուրսներից կախվածության գործոնի դերը էապես նվազում է:
Ընդհանուր առմամբ, աշխատանքի բաժանումը ամբողջական օգտակար աշխատանքի տրոհումն է ըստ նրա առանձին տեսակների: Այն հասարակական աշխատանքի պատմականորեն ստեղծված համակարգ է, որը ձևավորվում է հասարակության զարգացման ընթացքում, աշխատանքի գործունեության որակական տարբերակման հետևանքով: Դրա արդյունքում առաջանում է աշխատանքի տարբեր տեսակների առանձնացվածություն (մասնատում) և համատեղ գործունեություն (միավորում): Ընդհանրապես, աշխատանքի բաժանման որոշիչ գործոնը հասարակության արտադրողական ուժերի աճն է: Իր հերթին, աշխատանքի բաժանումը նպաստում է արտադրողական ուժերի զարգացմանը, աշխատանքի արտադրողականության աճին: Տեխնիկական առաջընթացն անխզելիորեն կապված է աշխատանքի հասարակական բաժանման զարգացման հետ:

Էջ 6 Գին 900 Պատվիրել