diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Ռեֆերատ Մոսկովյան և թաթարական լեզվաբանություն

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ներածություն
Մոսկովյան և թաթարական լեզվաբանություն
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Լեզվաբանությունը գիտություն է, որի ուսումնասիրության առարկան մարդկային լեզուն է: Այդ ուսումնասիրությունը հիմնված է, մի կողմից, առանձին լեզուների փաստական երևույթների քննության վրա, մյուս կողմից` լեզվի տեսական, ընդհանուր հարցերի լուսաբանման վրա: Այս երկու կողմերը լեզվաբանության մեջ հանդես են գալիս միասնաբար:
Լեզվաբանության նպատակն է լսուսաբանել մարդկային լեզվի ծագման գործընթացը, գտնել լեզվի զարգացման ներքին օրենքները, ցույց տալ նրա տեղն ու դերը հասարակական կյանքում և տալ այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվել յուրաքանչյուր լեզվի ու լեզվական երեևույթի հետազոտության բնագավառում:
Լեզուն հասարակական երևույթ է, ուստի լեզվաբանությունը հասարակական գիտություն է: Լեզվաբանությունը, ըստ այս տեսակետի դառնում է էմպիրիկ, փաստագրական գիտություն:
Լեզվաբանության ուսումնասիրման առարկան այսպիսով դառնում է լեզուների ձևը, մինչդեռ այդ ձևերն առանց բովանդակության ոչինչ չեն ասում մեզ: Միայն լեզվի ձևի ու բովանդակության միասնական ուսումնասիրությունը կարող է լինել իսկական գիտություն: Սրան հետևում է, որ լեզվաբանությունը չի կարող առանց լեզվի փիլիսոփայության: Լեզվի ուսումնասիրությունը պետք է կատարվի և՛ կոնկրետ նյութի քննությամբ ու հետազոտությամբ, և՛ դրա փիլիսոփայական մեկնաբանությամբ:
Եթե լեզվաբանությունը ուսումնասիրում է մարդկային լեզուն, ապա նշանակում է, թե նա միաժամանակ նաև պատմական գիտություն է: Լեզուն քարացած երևույթ չէ. նա հարատև փոփոխվող ու զարգացող է: Լեզվաբանությունն ուսումնասիրում է այդ պատմականորեն զարգացող երևույթն իր բոլոր մանրամասներով ու բազմազանությամբ, իր բոլոր վիճակներով ու դրսևորումներով, իր զարգացման ընթացքի մեջ, ինչը ցույց է տալիս լեզվաբանության պատմական բնույթը:
Սույն աշխատանքով ուսումնասիրվում է մոսկովյան և թաթարական լեզվաբանությունը տարբեր գիտնականների մեկնաբանությամբ: Աշխատանքը կազմվել է Ֆ. Ֆորտունատովի, Ի. Ա. Բոդուեն դե Կուրտենեի և Վասիլի Ալեկսանդրովիչ Բոգորոդիցկինի աշխատությունների ընդհանրացման հիման վրա:

Էջ 8 Գին 1.500 Պատվիրել