Ռեֆերատ Պաշարների էությունը, վերլուծությունը, սահմանումը և դասակարգումը
Բովանդակություն
Ներածություն
1. Պաշարների տնտեսագիտական բովանդակությունը
2. Պաշարների վերլուծության նշանակությունը, խնդիրները և տեղեկատվական աղբյուրները
3. Պաշարների սահմանումը և դասակարգումը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Կազմակերպություններն իրենց տնտեսական գործունեությունը ծավալելու համար կարիք ունեն որոշակի նյութական և դրամական միջոցների՝ շենքեր և կառույցներ, մեքենաներ և սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլն: Այս միջոցների ամբողջությունը կոչվում է տնտեսական միջոցներ, իսկ 2002թ.-ին ընդունված Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքով կոչվում են կազմակերպության ակտիվներ: Ակտիվը կազմակերպության կողմից վերահսկվող միջոց է՝ որպես կատարված գործառնությունների (դեպքերի) արդյունք, որից ակնկալվում է ապագա տնտեսական օգուտների ներհոսք կազմակերպություն: