Ռեֆերատ ՍՎՈԹ-վերլուծության անցկացման մեթոդիկան
Կազմակերպության ուժեղ կողմեր ասելով հասկանում ենք այն ամենը, ինչում կազմակերպությունը հաջողության է հասել կամ այն առանձնահատկությունները, որոնք կազմակերպությանը ընձեռում են հավելյալ հնարավորություններ: Ուժը կարող է դրսևորվել առկա փորձառության, առանձնահատուկ ռեսուրսների, ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների առկայության, թողարկվող արտադրանքի բարձր որակի, ապրանքային նշանի հայտնիության և մի շարք այլ հայտանիշների մեջ:
Կազմակերպության թույլ կողմերը ասելով հասկանում ենք որևէ կարևոր կողմի բացակայությունը, որը անհրաժեշտ է կազմակերպության գործառնման համար կամ այն, ինչը չի հաջողվում կազմակերպությանը ի տարբերություն այլ կազմակերպությունների, ինչ արդյունքում կազմակերպությունը հայտնվում է ոչ բարենպաստ պայմաններում: Որպես թույլ կողմեր կարելի է նշել թողարկվող արտադրանքի չափազանց սեղմ ասորտիմենտը, շուկայում կազմակերպության ցածր վարկանիշը, ֆինանսավորման անբավարարությունը, ծառայությունների ցածր մակարդակը և այլն: