diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Ռեֆերատ Տեքստի լեզվաբանություն

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ներածություն
1. Տեքստի լեզվաբանության տեսական հարցերը
2. Գեղարվեստական տեքստի ուսումնասիրությունը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Նորագույն ժամանակաշրջանի գիտությունը առհասարակ դրսևորվում է երկհամադրության միջոցով` հետազոտությունը հաճախ կրում է ինտեգրատիվ բնութագիր, ամենաբարձր արդյունքները գրանցվում են միջդիսցիպլինար հետազոտությունների գործընթացում: Որակական փոփոխությունների է ենթարկվել նաև ինքնին լեզվաբանությունը, դրա առավել կարևոր նվաճումները կապված են լեզվի ուսումնասիրության համալիր մոտեցման հետ:
Տեքստի բազմակողմանի ուսումնասիրությունը հետաքրքիր մեթոդաբանական խնդիր է: Ներկայումս, երբ տեղի է ունենում գիտական հոլովումների փոփոխություն, իսկ գծային մոդելում սկսվում են ներառվել ուղղահայաց մոդելի հայեցակարգերը, հանգեցնում է բազմաթիվ ուղիների և մեթոդների զարգացմանը և տարածմանը:
Տեքստը համարվում է մշակույթի ուսումնասիրման ամենաբարդ օբյեկտներից մեկը, և, բնականաբար, դրա հետազոտությունը պահանջում է տարբեր ոլորտի և մասնագիտությունների անձանց հնարավորությունների և գիտական փորձի զուգորդում: Տեքստի բազմակողմանի ուսումնասիրությունը թվում է մեթոդաբանորեն խոստումնալից, հնարավորություն է տալիս տեքստը ներառել տարբեր գիտությունների ուսումնասիրման օբյեկտների կազմում, ձևավորել կայուն տերմինաբանական համակարգ, բացահայտել մեթոդների հետազոտության սկզբունքների առաջնահերթությունը:
Սույն աշխատանքով անդրադառնում ենք տեքստի լեզվաբանության տեսական հարցերին և գեղարվեստական տեքստի ուսումնասիրությանը: Տեքստի լեզվաբանությունը լեզվաբանական ուսումնասիրության մի ուղղություն է, որի առարկան տեքտեր կազմելու կանոններն ու տեքստերի իմաստային կատեգորիաներն են: Իր զարգացման առաջին էտապում` 20-րդ դարի 60-ական թթ., տեքստի լեզվաբանությունը հիմնականում ուսումնասիրում էր այն միջոցները, որոնք ապահովում էին տեքստի կապակցվածությունը, թեմայի և ռեմայի տարանջատումը, անաֆորիկ և կատաֆորիկ հարաբերությունների պահպանումը:
Իսկ մյուս կողմից կարևոր է տեքստի ուսումնասիրությունը գեղարվեստական գրականության տեսանկյունից այն առումով, որ ցանկացած գրական աշխատության հրապարակումը կատարվում է տեքստի կիրառման արդյունքում: Այս ամենի մասին ստորև:

Էջ 10 Գին 2.000 Պատվիրել